ԴՊՐՈՑՆԵՐ

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց

location_onՎ. Վաղարշյան (Արաբկիր) փողոց 24

phone+(374 10) 223 110

emailshirvanzade21@yahoo.com

webԿայք` http://school21.safe.am/

infoԴասարանների քանակ` 15

Աշակերտների քանակ` 334
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 3

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 300,675 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 0 դրամ

Մնացորդ գումար` 300,675 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478700060760000

Տնօրեն՝ Արուսյակ Բաղդասարյան
director

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1934թ. և պատիվ է ստացել անվանակոչվելու մեծ գրող Ալ. Շիրվանզադեի անունով, դեռևս նրա կենդանության օրոք:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը, ֆրանսերենը և անգլերենը:

Գործում է անվճար երկարօրյա խումբ (ժամը 12:00-17:00):

 

Դպրոցն ունի համակարգչային դասասենյակ՝ հագեցած ժամանակակից համակարգիչներով և էլեկտրոնային գրատախտակով: Համակարգչային դասասենյակում ժամանակակից ինտերակտիվ մեթոդներով դասեր են անցկացվում դասավանդվող բոլոր առարկաներից: Դպրոցն ունի գեղեցիկ ու լուսավոր գրադարան՝ իր ընթերցասրահով, երաժշտության դասասենյակ, հանդիսությունների սրահ՝ իր տեխնիկայով, ՆԶՊ, աշխարհագրության և այլ առարկայական դասասենյակներ:

 

Դպրոցում գործում է նախակրթարան՝ նախատեսված 5 և 6 տարեկան երեխաների համար, հնգօրյա, 4-ժամյա աշխատանքային ռեժիմով: Նախակրթարանը իրականացնում է ԿԳՆ կողմից մշակված և հաստատված ծրագիր:

 

Դպրոցը համագործակցում է Save The Children, Կարմիր խաչ, ՀՕֆ կազմակերպությունների և Ստեփանավանի Ստ.Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոցի հետ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գարիկ Բանդուրյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Թամարա Պողոսյան

Պետական և քաղաքական գործիչ

Լուսանկարներ

directordirectordirectordirector