ԴՊՐՈՑՆԵՐ

Ալեքսանդր Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց

location_onԱ. Արզումանյան փողոց 5

phone+(374 10) 391 080

emailmalakhyan-122@ mail.ru

infoԴասարանների քանակ` 25

Աշակերտների քանակ` 577
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 63

Բանկ` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2380022733530100

Տնօրեն՝ Մարինա Մալախյան
director

Ալեքսանդր Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1960թ., եղել է ռուսական ուսուցմամբ, 1993թ. դարձել է ազգային:

Դպրոցն ունի ռուսերենի ուսուցմամբ դասարաններ (առաջինից իններորդ դասարաններ)՝ սկսած 2006 թվականից:

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

 

Ոուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

Օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է սկսած տարրական դպրոցից ( խմբակային ուսուցում՝ առաջին դասարանից, անգլերեն՝ առաջին և երկրորդ դասարաններից):

Լեզուների ուսուցումը զուգակցվում է ճանաչողական և դաստիարակչական տարաբնույթ միջոցառումներով:

 

Դպրոցն իրականացնում է ներառական կրթություն՝ սկսած 2012թ. ԲՄԹ-ի մասնագիտացված անդամները՝ հոգեբանը, լոգոպեդը, հատուկ մանկավարժը, սոցմանկավարժը, համագործակցելով դպրոցի մանկավարժական անձնակազմի հետ, ծավալուն աշխատանք են տանում շուրջ 39 ԿԱՊԿՈԻ աշակերտների հետ՝ համաձայն ԱՈՒՊ-ների:

 

Առկա է երկարօրյա խումբ: Վերջինիս հատկացված դասասենյակն ունի լավագույն պայմանները թե՛ ուսուցման, թե՛ հանգստի համար: Երկարօրյա խմբի աշխատանքները սկսվում են 12:00-ից, ավարտվում՝ 17:00:

Դպրոցում գործում են մշակութային խմբակներ՝ «Երգ-երաժշտություն», «Անգլերեն», «Ռուսաց լեզու», Բանավեճի ակումբ:

 

Դպրոցն ունի համապատասխան և ժամանակակից գույքով ապահովված մարզադահլիճ: Շախմատի կահավորված դասասենյակում են անցկացվում շախմատի դասաժամերը:

Դպրոցն ունի գրադարան-ընթերցասրահ՝ հարուստ ինչպես հայերեն, այնպես էլ օտարալեզու գրականությամբ: Նշենք, որ ռուս դասականների, գեղարվեստական ժամանակակից գրականության զգալի մասը նվիրատվություն է դպրոցին ՌԴ Մոսկվա քաղաքի «Մարյինա Ռոշչա» ադմինիստրատիվ շրջանի գրադարանների կողմից:

 

Դպրոցի տեխնիկական հագեցվածության մասին է վկայում համակարգչային դասասենյակը:

2009թ. դպրոցը «UNESCO»-ի անդամ դպրոցներից է. համագործակցության արդյունքում անցկացվել են բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ: Համագործակցելով «Այբ» գիտաուսումնական կենտրոնի հետ դպրոցը մասնակցել է «Մեղու» (հայոց լեզու), «Կենգուրու» (մաթեմատիկա) և «Մեդվեժոնոկ» (ռուսաց լեզու) միջազգային մրցույթներին: 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Արթուր Մեսչյան

Երգահան, երգիչ, ճարտարապետ

Սոֆի Դևոյան

Պարուհի, պարուսույց, դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար, երգահան

Ալլա Թումանյան

Դերասանուհի

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Արամ Սարգսյան

Երգիչ, հաղորդավար

Հասմիկ Կարապետյան

Երգչուհի

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector