ԴՊՐՈՑՆԵՐ

Ալեքսադր Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոց

location_onՄոսկովյան փողոց 17

phone+(374 10) 564 931

emailpushkinschool8@mail.ru

webԿայք` http://www.pushkinschool.am/

infoԴասարանների քանակ` 58

Աշակերտների քանակ`
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 127

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 9,384,900 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 7,828,900 դրամ

Մնացորդ գումար` 1,556,000 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478700060500000

Տնօրեն՝ Նատալյա Ստեփանյան
director

1936թ. դեկտեմբերի 30-ին Մ. Գորկու և Ստ. Շահումյանի անվան դպրոցներում գործող ռուսական բաժինների հիման վրա ձևավորվեց ռուսական դպրոց, որին 1937թ. փետրվարին միացավ նաև թիվ 3 ռուսական դպրոցը։ Նույն ամսին նշվում էր Ա. Պուշկինի մահվան 100-րդ տարելիցը, ինչի առիթով դպրոցն անվանակոչվեց մեծանուն բանաստեղծի անվամբ։

 

Դպրոցը հնգօրյա է, որոշ դասարաններում՝ երկհերթ:

Իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում: Կան ռուսերենի ուսուցմամբ դասարաններ: Երկորդ օտար լեզուն անգլերենն է:

 

Գործում են երկարօրյա, վոկալի, պարի, մնջախաղի թատրոնի, անգլերենի և օպերատորական խմբակներ:

 

Դպրոցն ունի անհրաժեշտ մարզագույքով հագեցված 2 մարզադահլիճ՝ տարրական և հիմնական դասարանների համար:

Առկա է հարուստ գրադարան, որտեղ կան շուրջ 6000 հատոր գեղարվեստական, ուսումնական գրքեր, հանրագիտարաններ, ինչպես նաև էլեկտրոնային նյութեր:

Դպրոցի տեխնիկական հագեցվածությունը բավարար է ուսումնադաստիարակչական ծրագրերն ապահովելու համար, մասնավորապես թվով 12 դասասենյակներում առկա են էլեկտրոնային գրատախտակներ և համակարգչային այլ տեխնիկա: Գործում է համակարգչային առանձին դասասենյակ:

 

Դպրոցը հայտնի է իր համագործակցային կապերով և ծրագրերով: Ռուսաց լեզվի դասասենյակում տեղադրված է տարածաշրջանում եզակի տեսակոնֆերանսային կապի համակարգ, որի շնորհիվ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները ՌԴ տարբեր դպրոցների, լիցեյների և վարժարանների հետ պարբերաբար կազմակերպում և անց են կացնում համատեղ բաց դասեր, սեմինարներ և այլ միջոցառումներ:

 

Դպրոցը կնքել է համագործակցության համաձայնագրեր ՌԴ մի շարք դպրոցների հետ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Տիգրան Սարգսյան

Քաղաքական գործիչ

Արամ Գյուրջյան

Ռեժիսոր, դերասան, հոգեբանական գիտությունների թեկնածու

Արման Սաղաթելյան

Հաղորդավար

Էդուարդ Զորիկյան

Բանաստեղծ Երգահան, երգիչ

Կարեն Ղազարյան

Պրոդյուսեր, հաղորդավար

Նոնա Ստեփանյան

Արվեստաբան

Վարդուհի Վարդանյան

Երգչուհի

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

24-06-2013

Կատարվել է վերանորոգում:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 5,482,000 դրամ

27-10-2014

Ձեռք է բերվել կահույք, կազմակերպվել են միջոցառումներ:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 700,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirector